Աշոտյանն իմ ընկերն է, բայց նա լավ ինֆորմացված չէ. Հովհաննես Թոքմաջյան

Աշոտյանն իմ ընկերն է, բայց նա լավ ինֆորմացված չէ. Հովհաննես Թոքմաջյան

ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն այսօր անդրադարձավ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի «հակաթոքմաջյանական» հայատարարություններին և, խոսելով ԿԳ նախարարի տարաձայնությունների մասին, ասաց. «Աշոտյանը իմ ընկերն է եղել, բայց նա լավ ինֆորմացված չէ, նա իր մարդիկ ունի համալսարանում, բայց նրանք ապատեղեկատվություն են ներկայացնում։ Ես համոզված եմ, որ նա ամեն ինչին ճիշտ գնահատական կտա եւ կուզենայի, որ նա օբյեկտիվ լիներ»:



Թոքմաջյանը համաձայան է Աշոտյանի խոսքերի հետ, ով հայտարարել էր, թե բուհում կրթական մթնոլորտ չի տիրում:



«Նրա հայտարարությունը բառացի եմ հասկանում, նա ասել է՝ պետք է վերականգնեն կրթական մթնոլորտը, ասում եմ այո՝ պետք է վերականգնել: Մեր բուհում պետք է գործ չունենան Խոյեցյանների, Կիրակոսյանների, Խաչատրյաններ նմանները, երբ նրանց դուրս շպրտենք, ամեն ինչ լավ կլինի: Յուրաքանչյուր օրգանիզմում երբեմն առաջանում են հիվանդություններ: Պոլիտեխնիկն էլ օրգանիզմ է, և նրա մոտ էլ են երբեմն-երբեմն առաջանում հիվանդություններ: Առողջացման պրոցեսը շատ ցավոտ է, սակայն առանց այդ աղմուկի հնարավոր չէ առողջանալ: Իրավացի է ՀՀ ԿԳ նախարարը` ասելով, որ ընտրություններից հետո պետք է վերականգնվի բուհի բարոյական անունը»,- ասաց նա: