Պահանջվում է աուդիտ անցկացնող ընկերություն

Պահանջվում է աուդիտ անցկացնող ընկերություն

«ԲՏԱ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ բանկի 2015 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք բավարարում են «Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առեւտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը» հաստատելու մաuին ՀՀ ԿԲ 01.03.2011թ. թիվ 39-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:



Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետեւյալ տեղեկատվությունը.



• աուդիտի ընդգրկման բնագավառները,



• «Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առեւտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը» հաuտատելու մաuին ՀՀ ԿԲ 01.03.2011թ. թիվ 39-Ն որոշմամբ սահմանված պահանջների համապատասխանության մասին փաստաթղթերը,



• աուդիտի անցկացման ժամկետները` առաջին այցելությունից մինչեւ վերջնական եզրակացության տրամադրումը,



• աուդիտի իրականացման ընդհանուր գինը` ներառյալ հարկերը եւ այլ ծախսերը,



• պայմանագրային պարտավորություններում ամրագրման ենթակա եւ այլ լրացուցիչ տեղեկատվություն:



Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է «Աուդիտորական եզրակացություն» եւ «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը տրամադրել բանկին հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով ոչ ուշ, քան մինչեւ 2016 թվականի մարտի 26-ը:
Աուդիտը պետք է իրականացվի միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:



Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն բանկին ոչ ուշ, քան մինչեւ սույն թվականի հուլիսի 3-ը, ժամը 18:00-ն, երկու փակ եւ կնքված ծրարներով, առաջինը` աուդիտորական ծառայության տեխնիկական, իսկ երկրորդը` ֆինանսական կողմերին վերաբերող:



Մրցույթին մասնակցելու կարգին, ինչպես նաեւ լրացուցիչ պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերությանը՝ 010 500 777 հեռախոսահամարով:



Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 6-ին, ժամը 15:30-ին, ք. Երեւան, Նալբանդյան 48/1 հասցեով: Մրցույթի մասնակիցները կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչեւ սույն թվականի հուլիսի 8-ը: