Սպասվում են ՀՀԿ- ական ունևորների նոր սնանկացումներ

Սպասվում են ՀՀԿ- ական ունևորների նոր սնանկացումներ


Աշոտ Աղաբաբյանը սնանկացման անդնդի եզրին է: Ինքը ևս հաստատել է ԳԱԼԱ-ին, որ սնանկանում է:



ՀՀԿ-ական պատգամավորը դատարանով չի կարող ետ բերել այն, ինչ կորցրել կամ կորցնում է: Համենայն դեպս այդպես եմ կարծում: Հո առաջին դե՞պքը չի:



Ինքը դա չգիտի՞ ու որևէ անգամ չի՞ լսել այն բազում ճիչերից գոնե մեկը, որ արդարություն է պահանջում պաշտոնյաներից ու խզվում լռության մեջ: Հիմա այդ բազում ճիչերին ավելացել է նաև իրենը ու իրենն էլ լռության կմատնվի, որովհետև ինքը ու՞մ ճչոցին է արձագանքել:



Հետաքրքիր քաղաքականություն է: Եթե ՀՀԿ ունևորներին համարենք ցախավել՝ որպես կուռ միասնություն, հեշտ է նրանց ջարդել հատ-հատ: Այդպես էլ արվում է: Աշոտ Աղաբաբյանը, ուրիշ անուններ չեմ տալիս, քանդվող ցախավելի եզրային հատվածն է: Այնպես է արվում, որ ցախավելի «եզրերը փետրելուց», ցախավելը կողքից երևա ամուր՝ նու՛յնը: Բայց միևնույն է, նման մի քանի գործողությունից հետո «ցախավելը բարակելու է, դառնա ոչ արդյունավետ» և Տերը, որը ժողովուրդն է փոխելու է ցախավելը…



ՀԳ Սպասվում են ՀՀԿ- ական ունևորների նոր սնանկացումներ: Հակառակը մտածել, նշանակում է չհավատալ ցախավելը հատ- հատ քանդելու օրինաչափությանը:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ