Ամերիկուհին պատրաստվում է դառնալ առաջին կինը, ով կանցնի ողջ Խաղաղ օվկիանոսը

Ամերիկուհին պատրաստվում է դառնալ առաջին կինը, ով կանցնի ողջ Խաղաղ օվկիանոսը

Ամերիկուհի Սոնյա Բաումշտեյնը որոշել է նավակով միայնակ անցել ամբողջ Խաղաղ օվկիանոսը: Նախօրեին նա սկսել է իր ուղին Թեսի նավահանգստից: Նախատեսվում է, որ ճանապարհորդությունը կտևի 4-ից մինչև 6 ամիս և կավարտվի Սան-Ֆրանցիսկոյում: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:



Ամերիկուհու նավակը, որը չունի շարժիչ և առագաստ, 300 կգ է, 7 մետր երկարություն ունի: Դրանում տեղադրված է արբայնակային հեռախոս և GPS, որը թույլ կտա պարզել գտնվելու վայրը:



ԱՄՆ-ի 29-ամյա քաղաքացին նախքան ճանապարհորդությունը հատուկ 18 կիլոգրամով գիրացել է: Սպասվում է, որ ամեն օր նա թիավարելու է 14-16 ժամ և ծախսելու է 10 հազար կալորիա: Նա իր հետ վերցրել է 550 կգ. ուտելիք:



Նա պետք է նավակով անցնի ավել քան ինը ու կես հազար կիլոմետր: Եթե հաջողվի ավարտին հասցնել, ապա կդառնա առաջին կինը, ով միայնակ թիավարելով կտրել անցել է Խաղաղ օվկիանոսը: Մինչև Բաումշտեյնը, դա միայն հաջովել է տղամարդկանց: