11 գազալցակայան արդեն տուգանվել է

11 գազալցակայան արդեն տուգանվել է

Ավտոգազալցակայանների ստուգումների ընթացքում 11 գազալցակայան արդեն տուգանվել է: Այս մասին զեկուցվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ:



Ներկայացնելով Երևանում կազմակերպված ստուգումների ամփոփ տվյալները՝ ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը ասել է, որ ստուգումները շարունակվելու են հանրապետության բոլոր մարզերում և այն գազալցակայանները, որտեղ կարձանագրվեն խախտումներ, կտուգանվեն: Գործընթացը սկզբից ի վեր 11 գազալցակայան արդեն տուգանվել է:



Նախարար Արմեն Երիցյանը հորդորել է միայն տուգանքներով չսահմանափակվել և խստացված ռեժիմով ստուգումները շարունակել՝ վերահսկողության տակ պահելով նաև շարժական գազալցակայանները: