5 արդյունավետ միջոց կազմվածքն ամռանը պահպանելու համար

5 արդյունավետ միջոց կազմվածքն ամռանը պահպանելու համար

Վազք և քայլք
Վազքը և քայլելը հանդիսանում են մարմնակազմվածքը պահպանելու լավագույն միջոցներից մեկը: Ակտիվ քայլքը մեկ ժամվա ընթացքում այրում է մոտ 200 կալորիա, ինչպես նաև լավ ամրացնում է ոտքերի, ազդրերի մկանները: Վազքը 40%- ով ավելի արդյունավետ է ճարպերի այրման և մկանների մարզման համար:



Յոգա
Յոգան ոչ միայն ուղղակի ֆիտնես է, այլեւ կյանքի փիլիսոփայություն: Այս հին մեթոդը օգնում է նիհարել, ամրացնել մկանները, հանում է մկանային ցավերը, լավացնում իմունիտետը, Դուք ձեռք եք բերում ներքին հանգստություն` հատուկ վարժությունների կատարման և ճիշտ շնչառության տեխնիկայի շնորհիվ:



Ջրային սպորտաձևեր
Շատերն արձակուրդը անցկացնում են տաք երկրներում` ծովին մոտ: Սակայն ավազին հանգիստ պառկելու փոխարեն, կարելի է զբաղվել ջրային սպորտաձևերով: Սրանք օգնում են հեշտ հաղթահարել շոգը, ամրացնում են օրգանիզմը, լավացնում տրամադրությունը: Մեկ ժամ ակտիվ լողի դեպքում կարելի է այրել 400-600 կալորիա: Բացի դա այս տեսակ սպորտը լավ ամրացնում է մկանների բոլոր խմբերը, լավացնում ճկունությունը, հանում սթրեսը:



Զբոսանք հեծանիվով                                                                                                       Եթե ուզում եք լինել բարեկազմ և առողջ, ապա ամռանը փոխեք Ձեր չորս անիվները երկուսով`անցնելով հեծանիվին գոնե հանգստյան օրերին: Մեկ ժամ ակտիվ հեծանիվ վարելը կարող է այրել 500-600 կալորիա:



Չմուշկներ
Ֆիզիկական մարզման այս ձևը շատ օգտակար է կազմվածքի համար: Այն ամրացնում է ոտքերի, ազդրերի մկանները, նվազեցնում է ցելյուլիտի դրսևորումները, նաև զարգացնում է կոորդինացիան և հավասարակշռության զգացողությունը: Մեկ ժամ չմշկելը այրում է 400-500 կալորիա: