Ակտիվիստները զգուշացնում են, Բաղրամյան 26-ում լարված է լինելու | տեսանյութ

Ակտիվիստները զգուշացնում են, Բաղրամյան 26-ում լարված է լինելու | տեսանյութ

Ազատության հրապարակում նստացույց անոնղերը դեռևս որևէ պատասխան չեն ստացել, նրանք կարծում են, որ երկու ժամվա ընթացքում էական բան չի փոխվի։ «Հաստատ Սերժը չի գալու Բիբինի հետ մեզ այցի ու ասի Բիբին ջան սիրուն չի, ոչ էլ վարչապետնա գալու ասելու բամփեք Բիբինի գլխին, որ մյուս անգամ չսխալվի»,-ասաց նաստացույց անող երիտասրադներից՝ Սուրեն Մկրտչյանը։



Հիշեցնենք, որ երիտասրադները Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին ժամանակ են տվել մինչև այսօր ժամը 19։00-ն կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված որոշումը։ «Կարծում եմ շատ քիչ ժամանակ է իրենց մնացել, մոտավորապես 1 ժամ։ Խորհուրդ կտամ, որ իրենց պրինցիպները, գռփելու ունակությունները մի կողմ դնեն, լսեն ժողովրդի ցասումը ու պահանջը և ընդառաջ գնան ժողովրդին՝ չթանկացնեն հոսանքը։ Իսկ եթե մինչև 18։00-ը չեղավ պատասխան ուղղություններս փոխում ենք դեպի Բաղրամյան 26, արդեն իր իսկ ականջի տակ գոռալով, որովհետև մի տեսակ այդ մարդը լսողության խնդիրներ ունի։ Գուցե նա ուզում է, որ իր ականջի տակ խոսենք, գուցե սա նա համարում է օդի մեջ հայտարարություն, ապա  նույնը իր ականջի տակ կպահանջենք»,-ասաց Վաղինակ Շուշանյանը։



Խոսելով հետագա գործողությունների մասին ակտիվիստը տեղեկացրեց, որ տարբերակններ են քննարկվում, որ նստացույցը տեղափոխեն Բաղրամյան փողոց, կամ անցնեն կտրուկ գործողությունների։ «Պատահական կարող է Եղվարդի ամբողջ խճուղին փակվի, Գյումրիում ճանապարհ փակվի։ Եթե իրենց պատասխանը բացասական է լինելու, ապա մեր պատասխանը կտրուկ է լինելու»։