Իշխանություններին սպառնում են նաև գյումրեցիները | տեսանյութ

Իշխանություններին սպառնում են նաև գյումրեցիները | տեսանյութ

Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցող հավաքին մասնակցելու են եկել նաև Գյումրի քաղաքից։ Ի դեպ Գյումրիում ևս երիտասրադները նստացույց են սկսել և այօր էլ բողոքի ակցիա են իրականացնելու։ «Մեզ համար կապ չունի, թե մենք որտեղ ենք կարևորը, որ պայքարում ենք։ գյումիրում էլ կրքերը կհանդարտվեն միայն էն ժամանակ, երբ որոշումը կկասեցեն»,-ասաց գյումրիից Երևան ժամանած ակտիվիստ Սամվել Օհանյանը ։ Նրա խոսքով գյումրեցիները այսօր ուզում էին գալ Երևան, սկայան մտածել են, որ տարբեր մարզեր ոտքի կանգնելով ճնշումը ավելի մեծ կլինի։ «Մեր իշխանությունները չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում կատաղած գյումրեցի, վայն էկել տարելա դրանց եթե ընկան մեր ճանկերը, իսկ մեր ճանկերը ընկնելու համար շատ քիչ ժամանակ է նրանց մնացել»,-ասաց գյումրեցի ակտիվիստը։