Շուշան Պետրոսյանը նախատեսում է հանգստանալ Շորժայում, նկարիչների կիսավեր հանգստյան տանը

Շուշան Պետրոսյանը նախատեսում է հանգստանալ Շորժայում, նկարիչների կիսավեր հանգստյան տանը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներից երգչուհի Շուշան Պետրոսյանը երրորդ տարին է, որ չի հանգստանում ամառային արձակուրդի օրերին, որովհետև, ըստ նրա, անխափան աշխատում է։



«Անցյալ տարի ընկերներս ինձ որոշեցին նվեր անել և մեկշաբաթյա ուղևորության փաթեթ նվիրել Կիպրոս՝ իմ և ընտանիքիս համար, էն էլ օգոստոսյան դեպքերը եղան, հրաժարվեցի, չէի կարող ինձ ստիպել գնալ հանգստի։ Երեխաներիս ուղարկեցի Շորժա՝ էն նկարիչների կիսավեր պանսիոնատը, որտեղ ես էլ եմ մեծացել, հիմա էլ երեխեքիս սիրած տեղն է, բայց սարսափելի, հատուկ ընդգծված անհարմար պանսիոնատ է, բայց Սևանի ամենափառահեղ ափն է։ Հիմա, քանի որ էս տարի սպասում ենք էս արտահերթերը վերջանան, Արցախում էլ գործերս, որոնք խոսքերով աննկարագրելի մասշտաբի են, ուզում եմ ինչ-որ մի ռեզյումեի հանգեցնել, որ ինձ թույլ տամ գնալ հանգստի»,-Hraparak.am-ի հետ զչույցում ասաց նա՝ նշելով, որ այնուամեյանյիվ Շորժայում 15-օրյա հանգիստ նախատեսում է, բայց դեռ հստակ պարզ չէ։



Երգչուհի պատգամավորնա սաց, որ ինքն ավելի շատ հոգնել է Երևան-Արցախ ճանապարհից, որ հաճախակի է անցնում։ Իսկ որպես պատգամավոր՝ օրեյսդրական աշխատանքներից շա՞տ է հոգնում, նա ասաց․ «Չէ, իհարկե։ Եթե ինձ թեման հետաքրքիր է, ես կարող եմ լսել, բանավիճել, դա նորմալ է։ Թեմաներ էլ կան, որոնք ինձ հասու չեն, քանզի նեղ մասնագիտական են, այդ ժամանակ ես նախընտրում եմ ինչ-որ մի գործ անել Արցախի թեմայով, ինչճոր մի բան հայթայթել, ինչ-որ մի բան ստեղծել, ինչ-որ ծրագիր գրել»։
Հարցին՝ ֆինանսական հնարավսրությունները խնդիրներ ստեղծու՞մ են հանգստի տեսակն ընտրելիս, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Այո, իհարկե։ Ես ձեզնից մեկն եմ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ