Ինչու են մարդիկ պլաստիկ վիրահատությունների դիմում

Ինչու են մարդիկ պլաստիկ վիրահատությունների դիմում

Ավելի շատ դուր գալու համար ինքդ քեզ



Մեր ինքնագնահատականը ամենից շատ կախված է նրանից, թե որքանով ենք մենք դուր գալիս ինքներս մեզ: Ուրիշների հետաքրքրված հայացքները մեզ վստահություն են տալիս: Ջորջթաունի բժշկական կենտրոնի հոգեբանների հետազոտությունները ցույց են տվել, որ հաջող վիրահատության էֆեկտը կերպարանափոխում է մարդուն, դարձնում նրան ավելի գրավիչ շրջապատողների համար: Սակայն վիրահատական միջամտությունը կարող է նաև վնասել միմիկայի մկանները և դեմքը դարձնել քիչ շարժուն և այդ դեպքում այն ավելի շատ կվանի: Շատ կարևոր է նաև, թե որքան իրական է մեր ցանկացածը: Արված փոփոխությունները դրական են գնահատում այն մարդիկ, որոնք ուզել են չափավոր փոփոխություններ, օրինակ հեռացնել սպին, ավելի լավ տեսք ունենալ, այլ ոչ լուծել բոլոր խնդիրները, դառնալ այլ մարդ:



Համապատասխանել ստանդարտներին



ԱՄՆ-ում հարավ կորեացի յուրաքանչյուր հինգերորդ աղջիկը վիրահատություն է անում դեմքի վրա: Այս վիրահատությունների մեծ մասը կապված է աչքերի ձևի ուղղման կամ դեմքի հետ: Ամերիկացի վիրաբույժ Ռ. Միլլարդը գտնում է, որ ձգտումը փոխել արտաքինը, վերացնել որոշ գծեր, որոնք ցույց են տալիս էթիկական ծագումը կապված են ստերեոտիպերի հետ: Շատ ասիացի աղջիկներ բախվում են իրենց նկատմամբ որոշակի վերաբերմունքի հետ: Նրանցից սպասում են համապատասխանել ասիացիների մասին պատկերացումներին`լինել հնազանդ, համեստ, ընկերասեր: Սա առաջացնում է ցանկություն փոխել իրենց, որպեսզի դառնան ավելի ազատ:



Իրականացնել սեփական ֆանտազիաները



Շատերը ցանկանում են նման լինել օրինակ իրենց սիրելի բարբիներին`կատարելով մի շարք վիրահատություններ, որոնց արդյունքում անճանաչելի փոխվում են: Հոգեբան Մայերսը գտնում է, որ խոսքը ոչ միայն ավելի գեղեցիկ երևալու ցանկության մասին է, այլ սա նպատակաուղղված ձգտում է փոխել ինքն իրեն համապատասխան մտացած կերպարների: Ընդ որում այդ կերպարը, ինչպես օրինակ բարբին արտացոլում է տղամարդկանց մինչև աբսուրդի հասնող ֆանտազիաները կանացի մարմնի իդեալական ձևի մասին: Ըստ հոգեթերապևտ Կ. Աբլոույի վիրտուալ իրականությունը թույլ է տալիս մեզ մոդելավորել սեփական կյանքը, խաղալ, փորձել, սակայն սրա վտանգը այն է, որ մարդ սկսում է իրեն նույնացնել ստեղծված կերպարի հետ: Այսպիսի մարդկանց կյանքում ճգնաժամը գալիս է այն ժամանակ, երբ նրանք հանդիպում են սեփական ֆիզիկական խոցելիության հետ`հիվանդություններ, ծերացում, մահ: Քանի որ, ի տարբերություն իրենց, Բարբին չի ծերանում և չի մահանում: