Զգուշացեք «Սփայս»-ից, մահացու է. Ոստիկանություն

Զգուշացեք «Սփայս»-ից, մահացու է. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է «Սփայս» թմրամիջոցի կործանարար հետևանքների մասին` իր պաշտոնական կայքում տեղադրված տեսառեպորտաժի միջոցով:



Նշենք, որ մոտ երեք տասնամյակ առաջ ԱՄՆ Կլեմսոնի համալսարանի դասախոս Ջոն Հաֆմանի կողմից ստեղծված այս թմրամիջոցը հանդիսաանում է մարիխուանայի սինթետիկ տարբերակ, սակայն 5-10 անգամ ուժեղ է իր «բնօրինակից»:




Այս թմրամիջոցը տարածում ունի նաև ՀՀ-ում, միայն նախորդ ամիս 30 անձ դիմել է Նարկոլոգիական հանրապեական կենտրոն` բուժվելու:



Ըստ տարբեր հաշվարկների` Ռուսաստանում օրական 60 մարդ է մահանում «Սփայսի» օգտագործումից: