15 ամիսների ընթացքում Ուկրանիայում 7 հազար մարդ է զոհվել

15 ամիսների ընթացքում Ուկրանիայում 7 հազար մարդ է զոհվել

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Սեսիլ Պույին երեկ հայտարարել է, որ Ուկրաինայում 15 ամիս տևող դիմակայության հետևանքով զոհվել է մոտ 7 հազար մարդ, ավելի քան 17 հազարը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«2014 թվականի ապրիլից մինչև 2015 թվականի հուլիսի 27-ը զոհվել է առնվազն 6832 մարդ և առնվազն 17087 մարդ վիրավորվել է Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության գոտում: Այս տվյալներն ամբողջական չեն, քանի որ բացեր կան աշխարհագրական որոշ գոտիներում, ինչպես նաև հաղորդվում են ոչ բոլոր տվյալները», – ասվում է հաղորդգրության մեջ` նշելով, որ ըստ իրենց և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` զոհերի իրական թիվն ավելի մեծ է:
-