Լոնդոնը և Թեհրանը դեսպանատներ կբացեն միմյանց մոտ

Լոնդոնը և Թեհրանը դեսպանատներ կբացեն միմյանց մոտ

France-Presse լրատվականի փոխանցմամբ` Թեհրանում վերաբացվելու է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Այդ առիթով Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը ժամանելու է Իրան: Սա առաջին նման այցն է վերջին 12 տարվա կտրվածքով:



Ըստ Guardian-ի` բացումը սպասվում է հանգստյան օրերին: Միևնույն ժամանակ Լոնդոնում վերաբացվելու է Իրանի Իսլամական Հանարապետության դեսպանատունը` հարաբերությունների կտրուկ ջերմացման ֆոնին:



Դեսպանատների վերաբացումը հնարավոր է դարձել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հուլիսին ձեռք բերված համաձայնության շրջանակներում:



Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը փակվել էր 4 տարի առաջ` այն բանից հետո, երբ ենթարկվել էր ամբոխի հարձակմանը: Իրանը և Մեծ Բրիտանիան խզել էին դիվանագիտական հարաբերությունները Իսլամական հեղափոխությունից հետո և վերականգնել միայն 1988-ին, ապա նորից խզել և վերականգնել 1990-ին: