Դոնալդ Թրամփը ողջունել է Քանյե Ուեսթի մտադրությունը՝ առաջադրվել 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում

Դոնալդ Թրամփը ողջունել է Քանյե Ուեսթի մտադրությունը՝ առաջադրվել 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը MTV մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել էր, որ 2020-ին կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Նրա ցանկությանն աջակցել է հանրապետականների առաջնորդը, գրում է buro247.ru-ն։



«Նա լավ տղա է, ես հույս ունեմ պայքարել նրա դեմ»,- ասել է Դոնալդ Թրամփը։



Եվ եթե դա այդպես լինի, ապա դա կլինի ամենահետաքրքիր նախագահական ընտրարշավը ԱՄՆ պատմության մեջ։



«Ես տեսել եմ նրան։ Այդ ամենը շատ զվարճալի է։ Հետաքրքիր է՝ ով է նրան այդպիսի գաղափար տվել։ Ուեսթը լավ բաներ էր ասում իմ անցյալի մասին։ Եվ նա մի փոքր գիտի իմ դստերը»,- ասել է Թրամփը, ով մասնակցում է 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին։