Երեկ անցկացված ՏԻՄ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

Երեկ անցկացված ՏԻՄ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

2015թ. սեպտեմբերի 13-ին հանրապետության թվով 22 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել սեպտեմբերի 14-ին` մինչև ժամը 18.00-ն:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։

Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: