Թեհրանում կանանց տուգանել են հիջաբը սխալ կրելու համար

Թեհրանում կանանց տուգանել են հիջաբը սխալ կրելու համար

Իրանական մայրաքաղաքի դատարանը 9 մլն ռիալով (170 ֆունտ ստերլինգ) տուգանել է երկու բնակչուհու իսլամական դրես կոդը խախտելու համար:



Ինչպես ներկայացնում է The Telegraph-ը` վկայակոչելով տեղի իշխանության ներկայացուցչին, վերջիններս կանոններին անհամապատասխան հիջաբ էին կրում: Վերջինս չի մասնավորեցրել, թե որն է եղել խախտումը:



Նշվում է նաև, որ երկրի իշխանությունները խոստացել են կանգնեցնել և բռնագրավել այն մեքենաները, որոնց ղեկին ոչ պատշաճ հագնված կանայք կլինեն: