ԱԷՄԳ-ի ղեկավարը ժամանել է Թեհրան

ԱԷՄԳ-ի ղեկավարը ժամանել է Թեհրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկիա Ամանոն կիրակի ժամանել է Թեհրան՝ հաղորդում է Trend-ը:



Ամանոն կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի, ինչպես նաև Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ:



Այցի շրջանակներում Ամանոն նաև կմասնակցի Իրանի մեջլիսի (խորհրդարան) նիստին:



Ամանոյի այցի նպատակը «ճանապարհային քարտեզի» իրագործմանը վերաբերող հարցի քննարկումն է. համաձայնագիրը Իրանի և ԱԷՄԳ-ի միջև կնքվել է հուլիսի 14-ին՝ Վիեննայում: