Եվրոպան կորցրել է իր արտաքին սահմանների հանդեպ վերահսկողությունը. ԵԽ նախագահ

Եվրոպան կորցրել է իր արտաքին սահմանների հանդեպ վերահսկողությունը. ԵԽ նախագահ

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ներգաղթյալների ճգնաժամին ու դրա կարգավորման ուղիներին նվիրված գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան կորցրել է իր արտաքին սահմանների հանդեպ վերահսկողությունը: Այդ մասին հաղորդում է «vesti.ru»-ն:



Տուսկը նշել է, որ եվրոպական երկրների առաջնորդները պետք է դիմակայեն կոշտ իրականությանը՝ կապված իրենց սահմաններին ստեղծված իրավիճակի հետ։
Տուսկն ընդգծել է, որ մի շարք երկրներ փակել են իրենց սահմաններն ու սահմանային վերահսկողություն են հաստատել Շենգենյան գոտու ներսում՝ զգուշացնելով, որ եվրոպացիները ներկայումս չեն կարողանում վերահսկել իրենց ընդհանուր արտաքին սահմանները: