Ինչպես կրել բարձրակրունկներ և չվնասվել

Ինչպես կրել բարձրակրունկներ և չվնասվել

Կրունկները միշտ ենթադրում են զոհեր: Չնայած նրան, որ դրանք ավելի սլացիկ են դարձնում, բայց նրանցից վնասվում են ոտքերը: Ոտնաթաթի համար նման դիրքը անբնական է և արդյունքում նկատվում են ցավեր ձկնամկաններում, ծնկներում, ոտքերի մատների հոդերում: Սրա պատճառը ծանրության կենտրոնի շեղումն է: Ընտրեք կրունկներ 6 սմ-ից ոչ ավել: Կրել այնպիսի կոշիկներ, որոնք բարձրացնում են թաթը այդ մակարդակից ավել խորհուրդ է տրվում շաբաթական երկու երեք անգամից ոչ ավել: Եթե ցանկանում եք միշտ <բարձրության> վրա լինել, ապա փոխարինեք կրունկները պլատֆորմով: Ոտքերին հանգիստ տվեք: Հանեք կոշիկները ամեն հարմար առիթի դեպքում: Կօգնեն նաև մի քանի պարզ վարժություններ, օրինակ դեպի Ձեզ քաշեք ոտնաթաթը, որից հետո նորից ելման դիրքի բերեք: Կրկնեք այն 10–15 անգամ, մինչև անհարմարավետության զգացումը չանցնի: Եթե հնարավորւթյուն կա քայլեք ոտաբոբիկ` գորգի վրայով: Ոտքերի վարիկոզ հիվանդությունը հաճախ կարող է առաջանալ անհարմարավետ կոշիկից: Եթե տհաճ զգացողությունները կրունկներ կրելուց հետո չեն անցնում մեկ գիշերվա ընթացքում, եթե ոտքերը ցավում են քայլելիս կամ նկատելի է թաթի դեֆորմացիա, կոշտուկներ, ապա սա ահազանգ է, որ անհրաժեշտ է դիմել բժշկի: