Եվրահանձնաժողովը միգրացիոն ճգնաժամի լուծման համար տրամադրվելիք գումարը կհասցնի 9,2 մլրդ եվրոյի

Եվրահանձնաժողովը միգրացիոն ճգնաժամի լուծման համար տրամադրվելիք գումարը կհասցնի 9,2 մլրդ եվրոյի

Եվրահանձնաժողովի` բյուջեի և մարդկային ռեսուրսների հարցերով փոխղեկավար Քրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն իր չօգտագործած միջոցներից լրացուցիչ 4,7 մլրդ եվրո կուղղորդի միգրացիոն ճգնաժամի լուծման համար, հասցնելով ընդհանուր օգնության չափը մինչև 9,2 մլրդ եվրոյի:



«Եվրահանձնաժողովն իր չօգտագործած միջոցներից լրացուցիչ 4,7 մլրդ եվրո կուղղորդի միգրացիոն ճգնաժամի լուծման համար` ի լրացում արդեն եղած 4,5 մլրդ-ի, հասցնելով ընդհանուր օգնության չափը մինչև 9,2 մլրդ եվրոյի: Ընդ որում ԵՄ-ը մնում է իր բյուջեի շրջանակներում», - հայտարարել է Գեորգիևան: