17-ամյա կորած աղջկան գտել են

17-ամյա կորած աղջկան գտել են

17-ամյա Էվելինա Գեորգիի Կարագաշյանին հայտնաբերել են. այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության լրատվական բաժնից: 



«Մենք այս պահին այլ մանրամասներ չենք կարող ասել, մեզ հարազատները խնդրել են, որ որևէ տեղեկություն չտարածենք նրա հետ կապված: Միայն գիտենք, որ աղջիկը ողջ-առողջ հայտնվել է»,-ասացին ոստիկանությունից: 



Հիշեցնենք, որ 17-ամյա աղջիկը  սեպտեմբերի 21-ին տնից դուրս է եկել եւ չէր վերադարձել: Նա, որպես անհետ կորած, որոնվում է Նոր-Նորքի ոստիկանության բաժնի կողմից: