Կուբայի առևտրային շրջափակումը պետք է վերացվի. Ռաուլ Կաստրո

Կուբայի առևտրային շրջափակումը պետք է վերացվի. Ռաուլ Կաստրո

Կուբայի առևտրատնտեսական շրջափակումը, որը շարունակում է ԱՄՆ-ը՝ չնայած հարաբերությունների ջերմացմանը, պետք է վերացվի: Այս մասին հայտարարել է Կուբայի պետական խորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն ՄԱԿ-ի գագաթնաժողովում ելույթի ժամանակ՝ գրում է ТАСС-ը:



Նրա խոսքով՝ «Կուբայի տնտեսական, առևտրային և ֆինանսական շրջափակումը շարունակվում է՝ ինչպես 50 տարի առաջ» և «խոչընդտոներ ստեղծում երկրի զարգացման համար», առնչվում է այլ երկրների և «վնասում ԱՄՆ քաղաքացիների ու ընկերությունների շահերին»: «Նման քաղաքականությունը մերժում են ՄԱԿ-ի 118 անդամ երկրները, որոնք պահանջում են դրա չեղարկում»,- ասել է նա՝ հիշեցնելով ամեն տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվող բանաձևի մասին:



Կաստրոն կարծում է, որ կայուն զարգացման խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ստանձնել կոնկրետ պարտավորություններ, մեկընդմիշտ կարգավորել աշխարհի ամենաաղքատ երկրների պարտքերի խնդիրը, ինչպես նաև վերացնել մի շարք զարգացած երկրների մենաշնորհը տեխնոլոգիաների և գիտելիքների վրա: