Փշրելու ենք թշնամու բոլոր դիրքերը․ սահմանամերձ գյուղերում պատրաստ են կռվի

Փշրելու ենք թշնամու բոլոր դիրքերը․ սահմանամերձ գյուղերում պատրաստ են կռվի

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին հարաբերական անդորր է։ գյուղացիները միշտ էլ պատրաստ են կռվի, Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը։



«Մենք արդեն 25 տարի այս պայմաններում ապրում ենք, բայց չենք նեղսրտում ու չենք լքում մեր գյուղերը։ Մենք ունենք հզոր հայոց բանակ։ Ճիշտ է, թշնամին նենգ է ու կարող է կրակել խաղաղ, աշխատող խաղողագործի վրա, բայց չի կարող կոտրել մեր կամքը»,- ասաց Սաղոյանը։



Գյուղերում մարդիկ միշտ պատրաստ են, ու որսորդական հրացանները երբեք չեն հանգրվանում նկուղներում․«Ոչ միայն կենդանի կորսանք, այլ պատրաստ ենք կրկին թակարդը գցել մեր թշնամուն, որը այդպես էլ չի ուզում խաղաղվի։ Նրանց որսալը ավելի ահավոր կլինի, փշրելու ենք թշնամու բոլոր դիրքերը։ Ղարաբաղում երեկվա արածը չեն մարսելու, էս կողմից կտանք՝ դրանց մռութին»,-ասաց Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը։



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան 20-ից ավելի վիրավորներ: