Թեհրանը և Մոսկվան 21 միլիարդ դոլարի առևտրային գործարք են կնքել

Թեհրանը և Մոսկվան 21 միլիարդ դոլարի առևտրային գործարք են կնքել

Թեհրանը և Մոսկվան մի շարք գործարքներ են կնքել, որոնց համաձայն Իրանը Ռուսաստանից 21 մլրդ դոլար ընդհանուր գումարով ինքնաթիռներ և սարքավորումներ կգնի, Sputnik գործակալությանն ասել է Իրանի տիեզերական ազգային կենտրոնի ղեկավար Մանուշեհր Մանթեկին:



Նրա խոսքով՝ համաձայնագրերը ստորագրվել են МАКС-2015 ավիասալոնի շրջանակներում՝ մերձմոսկովյան Ժուկովսկում: Գործարքներից մեկով Իրանը ձեռք կբերի Sukhoi Superjet 100 ինքնաթիռների խմբաքանակ: Իսկ թե խոսքը քանի ինքնաթիռի մասին է, Մանթեկին չի ճշտել:



Նա նաև նշել է, որ ռուսական տիեզերական արդյունաբերությունը համընդհանուր ճանաչում ունի և Իրանը միշտ էլ աշխատել է այդ ճյուղի ուղղությամբ խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ: