Լրագրողներին Գյումրի հասնելու համար միջամտել է Ամերիկայի դեսպանատունը

Լրագրողներին Գյումրի հասնելու համար միջամտել է Ամերիկայի դեսպանատունը

Հիմա արդեն մարդկանց, լրագրողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություններին փոխարինում է ԱՄՆ դեսպանատունը: Hraparak.am-ի հետ զրույցում  «Ոչ»-ի նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 24-ին, երբ մի խումբ լրագրողներ գնացել էին Գյումրիում տեղի ունեցող «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին, և ճանապարհի կեսին վարորդը հրաժարվել էր նրանց հասցնել տեղ, խառնվել է ԱՄՆ դեսպանատունը. «Ազգային ժողովի պատգամավորները միջամտել են, զանգահարել են Ամերիկայի դեսպանատուն, բոլոր ճշումներից հետո ավտոբուսը եկել է Գյումրի, որը լրագրողներին թողել է այնտեղ և փախել: Բոլոր այդ մանր-մունր քայլերը, որ արվում են, ընդամենը ցույց է տալիս իրենց մանրահոգի լինելը, բայց մեր պայքարի վրա չէին կարող ազդել»,-պատմեց նա: