Ձկնորսների դիերը ջրից դուրս են բերվել

Ձկնորսների դիերը ջրից դուրս են բերվել

Սևանում հավանական դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա (դեպի ք.Վարդենիս) ջրափրկարարները և տեղի բնակիչները հայտնաբերել են ավելի վաղ խորտակված նավակ:

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ ջրափրկարար-ջրասուզակները հայտնաբերել և ջրից դուրս են բերել նաև Դ. Վ.-ի և Ա. Թ.-ի դիերը:

Իրականացվում են նավակի դուրսբերման աշխատանքներ:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ՏԿԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ձկնորսության ժամանակ մոտորանավակը խորտակվել է, ձկնորսներից մեկը լողալով դուրս է եկել ջրից, իսկ 2-ը մնացել են ջրում: