Իրանի նախագահը կընդհատի այցն ու կվերադառնա Թեհրան

Իրանի նախագահը կընդհատի այցն ու կվերադառնա Թեհրան

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կընդհատի իր այցը Նյու Յորք, որտեղ նա մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանին ու կվերադառնա Թեհրան, որտեղ բերելու են Մեքքայում զոհված իրանցի ուխտագնացների դիերը. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։



Չնայած հնարավոր ուշացումների մասին հայտարարություններին՝ զոհերի մարմինները տեղափոխող առաջին ինքնաթիռը Իրանի մայրաքաղաք կժամանի վաղը։



«Դրանով պայմանավորված՝ նախագահ Ռոհանին չեղարկել է մի շարք հանդիպումներ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում և երկուշաբթի կլքի Նյու Յորքը»,-հաղորդել է նախագահի աշխատակազի տեղեկատվության ու հաղորդակցությունների հարցերով օգնական Փարվիզ Էսմաելին։

Մեքքայում ողբերգությունը տեղի էր ունեցել հինգշաբթի առավոտյան։ Ուխտավորների երկու հսկայական խմբեր բախվել էին միմյանց։



Համաձայն Սաուդիան Արաբիայի ներկայացրած պաշտոնական տվյալների՝ միջադեպի հետևանքով զոհվել էր 769 մարդ, ևս 934 ուխտավոր վիրավորվել էր։

Հրմշտոցի հետևանքով զոհված իրանցի ուխտավորների թիվը, վերջին տվյալների համաձայն, 169 է։ Եվս 307 մարդ անհետ կորած են համարվում։