ԱՄՆ-ը Ուկրաինային հերթական ռազմական ֆինանսական օգնությունն է ցուցաբերում

ԱՄՆ-ը Ուկրաինային հերթական ռազմական ֆինանսական օգնությունն է ցուցաբերում

ԱՄՆ-ը Ուկրաինային կհատկացնի 20 միլիոն դոլարի ռազմական օգնություն՝ ռազմական կրթության ու պատրաստության համար: Այդ մասին հաղորդում Korrespondent.net-ը:
Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հրամանագիր և պետքարտուղարին է լիազորել 20 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային:
Նշված գումարի մինչև 1.5 միլիոն դոլարը կհատկացվի ռազմական սարքավորումների մատակարարմանը:
Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հաստատել են Ուկրաինային զենքի մատակարարումներ թույլ տվող օրինագիծը: