Պաշտոնական այցով Հայաստանում է Բելառուսի ԶՈՒ շտաբի պետ Օլեգ Բելոկոնևը

Պաշտոնական այցով Հայաստանում է Բելառուսի ԶՈՒ շտաբի պետ Օլեգ Բելոկոնևը

2015թ. հոկտեմբերի 1-ից 5-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ–պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: