Եթե նախկինում Անին մենակ էր միտինգ անում, այսօր ամուսինը ևս ավելացել է…

Եթե նախկինում Անին մենակ էր միտինգ անում, այսօր ամուսինը ևս ավելացել է…

Անի Զախարյանի հանրահավաքը մի շատ կարևոր բան բացահայտեց:



Ո՛չ սահմանադրական բարեփոխումներին, բայց այո՛ ընտանեկան բարեփոխումներին:



Փոխելով ընտանեկան վիճակը և զույգավորվելով, Անին փաստացի ձեռք է բերել իրեն գաղափարակից ընկեր, ով կարող է ակտիվացնել իր քաղաքական գործունեությունը: Իզուր չէր ժամանակին այս հանգամանքը հաշվի առել ու մարգարեացել.



«Ցանկացած կին իր ամուր ընտանիքի հենքի վրա իր քաղաքական գործունեությունը շատ ավելի ակտիվ եւ պրոդուկտիվ է կարողանում իրականացնել: Անձնական կյանքում իմ այս ձեռքբերումը ինձ քաղաքական եւ ազգային նոր ձեռքբերումների կմղի»:



Կմղի, որովհետև ինչպես Անին էր ասում.



«Ամուսնությունը կարող է ավելի խթանող ուժ հանդիսանալ ավելի ակտիվ գործելու, քանի որ երբ կնոջ անձնական կյանքում ամեն ինչ լավ է, նա երջանիկ է իրեն զգում, դա արդեն խթան է և անդրադառնում է գործնական կյանքի զարգացման և հաջողությունների վրա»:



Դատելով երեկվա «բազմահազարանոց միտինգից», կարելի է եզրակացնել, որ Անին հասել է քաղաքական իր գագաթնակետին. եթե նախկինում մենակ էր միտինգ անում, այսօր ամուսինը ևս ավելացել է…



Լրագրողներն անմահացնում էին այդ պահը:



Հասմիկ Բաբաջանյան