Ռուսաստանի ցամաքային զորքերը չեն մասնակցելու Սիրիայի տարածքում ցամաքային գործողությունների. ՊՆ

Ռուսաստանի ցամաքային զորքերը չեն մասնակցելու Սիրիայի տարածքում ցամաքային գործողությունների. ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ Ռուսաստանի ցամաքային զորքերը չեն մասնակցելու Սիրիայի տարածքում ցամաքային գործողությունների։ Այդ մասին տեղեկացնում է «gazeta.ru»-ն:

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններին ռուսական զինվորական ստորաբաժանումների մասնակցություն չի նախատեսվում»,- հայտարարել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ մինչ այդ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնողները չեն մեկնելու Սիրիա՝ կռվելու։