Ամեն ինչ էլ հնարավոր է․ նախկին ԲՀԿ-ականը՝ իր քվեարկության մասին

Ամեն ինչ էլ հնարավոր է․ նախկին ԲՀԿ-ականը՝ իր քվեարկության մասին

ԲՀԿ-ից հեռացած, բայց դեռ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր համարվող Արայիկ Աղաբաբյանը չցանկացավ բացահայտել, թե ինչպես կքվեարկի Սահմանադրության նոր նախագծին, որ քվերակության կդրվի մեկ ժամից։



Hraparak.am-ի հարցին՝ հնարավո՞ր է՝ դեմ քվեարկի, պարոն Աղաբաբյանն ասաց․ «Ամեն ինչ էլ հնարավոր է»։



Իսկ կա՞ հատուկ որոշում, թե՞ ազատ է իր քայլերում, ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավորն ասաց․ «Ես, ամեն դեպքում, ֆրակցիայի անդամ եմ»։



Այսինքն՝ ֆրակցիան ինչպես կորոշի, այնպես էլ կքվեարկի՞։



«Ահա»,-եղավ նրա պատասխանը։



Նշենք, որ այս պահին Ազգային ժողովում ընդմիջում է, և ընդմիջումից անմիջաես հետո Սահմանaդրության փոփոխությունների նախագիծը կդրվի քվեարկության։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ