Սահմանադրության նախագիծն ընդունվեց աղմկոտ մթնոլորտում

Սահմանադրության նախագիծն ընդունվեց աղմկոտ մթնոլորտում

Կողմ՝ 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3: Ձայների այսպիսի մեծամասնությամբ քիչ առաջ խորհրդարանն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Քվեարկությունն անցավ աղմկոտ մթնոլորտում, քանզի որոշ պատգամավորներ, այդ թվում՝ Արամ Մանուկյանն ու Զարուհի Փոստանջյանը տեղից բղավում էին ու ինչ-որ բան էին ցանկանում ասել։ Սակայն Գալուստ Սահակյանը ընդմիջումից առաջ հայտարարել էր, որ որևէ մեկին քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք չի տալու։



Գալուստ Սահակյանն աղմուկը դադարեցնելու համար դիտողություն արեց, սակայն ապարդյուն։ Այդուհանդերձ անցան հաջորդ հարցի քննարկմանը, որով զեկուցող էր ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ Նրա ելույթը, սակայն, ստիպված եղավ ընդհատել Շարմազանովը՝ իր հեթին դիտողություն անելով աղմուկը չդադարեցրած պատգամավորներին։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ