Պարտավոր չեն Արամ Մանուկյանին դեմքով ճանաչել. Օսիպյան

Պարտավոր չեն Արամ Մանուկյանին դեմքով  ճանաչել. Օսիպյան

«Պատահաբար ենք Արամ Մանուկյանին բերման ենթարկել, բացի այդ ոստիկանները պարտավոր չեն Արամ Մանուկյանի դեմքով  ճանաչել : Չգիտեմ, թե ինչպես էր հայտնվել ոստիկանական մեքենայում, բայց երբ նրան նկատեցի առաջարկեցի  իջնել, բայց նա հրաժարվում էր իջնել: Զգուշացրի, որ եթե չիջնի, ուժով կիջացնեմ»,-ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ պատգամավորները նման դեպքերում պարտավոր են տարբերակիչ նշաններ կրել:



Նա, անդրադառնալով ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախման ժամանակ ՀԱԿ պատգավոր Լեւոն Զուրաբյանի իրեն ուղղված «խուժան» որակմանը, նշեց, որ դա պատգամավորին ոչ վայել արտահայտություն է եւ պատգամավորն իրավունք չունի իրավապահ մարմնի ներկայացուցչին նման ձեւով դիմել:



«Պատգամավորը նման արտահայտություն անելուց առաջ պիտի մտածի, որ իր այդ արտահայտությունը կարող է օրինակ ծառայել մյուս քաղաքացիներին: Այս ամեն ինչն ավարտվելուց հետո նոր կմտածեմ, թե այս միջադեպի վերաբերյալ ինչ կարելի է անել»,-ասաց նա:



Հիշեցնենք, որ ակտիվիստները բերման են ենթարկվել, երբ ակցիայի մասնակիցները կանգնել էին Ազգային ժողովի ճաղավանդակներին եւ փորձում էին փակցնել «Ոչ» գրությամբ մեծ պաստառը: Բերման էին ենթարկել նաև ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին: 



Նշենք, որ Ազգային ժողովը քիչ առաջ ընդունեց «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=89660&l=am/