Իրաքին Ռուսաստանի հետ ավելի մեծ ծավալների ռազմական համագործակցություն պետք չէ

Իրաքին Ռուսաստանի հետ ավելի մեծ ծավալների ռազմական համագործակցություն պետք չէ

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի ներկայացուցիչը հայտարարել է, որ չնայած տարածված որոշ լուրերի, դեռևս չկան հստակ պայմանավորվածություններ` Իրաքի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնման վերաբերյալ, բացի Բաղդադում տեղեկատվական կենտրոն ստեղծելուց: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



Ներկայացուցիչը հավելել է, որ Իրաքի համար բավարար է արդեն գոյություն ունեցող համագործակցության մակարդակը:
Մինչ այդ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Իրաքի կառավարության միջոցով զենք է մատակարարում քուրդ զինյալներին: