Թուրք-ադրբեջանական նվեր Հայաստանին. «168 ժամ»

Թուրք-ադրբեջանական նվեր Հայաստանին. «168 ժամ»

«Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ 2016-2017թթ. Իրանի տնտեսական աճը կարող է կազմել 4-5.5 տոկոս: «Իրանին սպասվում է պայծառ տնտեսական ապագա»,- ասել է Մերձավոր Արեւելքի ու Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի տնօրենի օգնական Մարտին Կերիսոլան՝ մանրամասնելով, որ, եթե Իրանը պատժամիջոցների վերացումից հետո կարողանա նավթի արդյունահանման ծավալը մեծացնել 1 միլիոն բարելով, ապա առաջիկա տարիներին այդ երկրի տնտեսական աճը կկազմի 4-5.5 տոկոս:



ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը երեկ Նախարարների կոմիտեին տեղեկացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում ԵԽ մասնակցությունը կասեցնելու իր որոշման մասին:



«Եթե Սիրիայում գործող ռուսական օդուժը շարունակի խախտել Թուրքիայի օդային սահմանը, դա կարող է լրջորեն ազդել Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների վրա,- նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ավելացնելով,- Ռուսաստանի հետ ունեցած մեր լավ հարաբերությունները որեւէ մեկի համար գաղտնիք չեն:



Բայց եթե Ռուսաստանը Թուրքիայի նման բարեկամ պետությանը կորցնի, մի պետություն, որի հետ բազմաթիվ հարցերի շուրջ համագործակցում է, ապա դա Մոսկվայի համար այնքան էլ լավ չի լինի»



Մանրամասները թերթի այսօրվա համարում.