ՀՀ ամբողջ տարածքում գործում են քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակներ

ՀՀ ամբողջ տարածքում գործում են քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակներ

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակներ:



Գրասենյակները կոչված են արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը:



Արագ սպասարկման գրասենյակներում քաղաքացիներն առանց հերթի կարող են մոտենալ և համապատասխան խորհրդատվություն ստանալ նաև «մեկ պատուհան»-ից:
Հանրապետությունում գործող բոլոր վճարահաշվարկային համակարգերով և վճարային տերմինալներով (բացառությամբ՝ Telcell-ի) հնարավոր է կատարել վճարում, որի արդյունքում վճարված վարույթով բոլոր արգելանքները ավտոմատ հանվում են և կարճվում: Իսկ տերմինալից տրամադրվող կտրոնի վրա առկա է տեղեկատվություն՝ կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ:



Հարկադիր կատարման ծառայությունը առաջիկայում ավարտին կհասցնի նոր գործիքների ներդրման գործընթացը, որոնք ուղղված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը և հնարավոր թերությունների վերացմանը: