Հայաստան ժամանողների թիվը նվազում է

Հայաստան ժամանողների թիվը նվազում է

Այս տարի Զվարթնոց օդանավակայանը հունվարից-սեպտեմբեր ամիսներին ընդունել և ճանապարհել է 6. 830 ինքնաթիռ, մինչդեռ անցյալ տարի այդ թիվը կազմում էր 8. 083: Հետևաբար նվազել են նաև Հայաստան ժամանած և մեկնած մարդկանց քանակը: Այսպիսով, Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքերը հետևյալ պատկերն ունեն, մեկնած ուղևորներ՝ 738. 223, ժամանած ուղևորներ 702. 004, անցյալ տարի նույն այս ժամանակահատվածում մեկնած ուղևորների քանակը կազմում էր 810. 952 մարդ, ժամանած ուղևորների քանակը` 762.157 մարդ: Նվազման ցուցանիշներ տեսնում ենք նաև «Շիրակ» օդանավակայանի արտադրական ցուցանիշներում: Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան են ժամանել 11. 514 մարդ, անցյալ տարի այդ թիվը կազմում էր՝11. 860, մեկնած ուղևորներն այս տարի 14. 855 են եղել, անցյալ տարի 15. 019-ը: