Ինչ էլ ասեմ սուբյեկտիվ կլինի. Հովհաննես Թոքմաջյան

Ինչ էլ ասեմ սուբյեկտիվ կլինի. Հովհաննես Թոքմաջյան

Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն այսօր նույնպես մասնակցում էր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին, վերջինս հանդիսանում է «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: Պարոն Թոքմաջյանից, ով այժմ գիտական շխատանքներով է զբաղվում, մեջքի հետևում թողնելով ռեկտորի պաշտոնը, խնդրեցինք գնահատել Պոլիտեխնիկի ներկայիս ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գործունեությունը: Բավականին տոլեռանտ Հովհաննես Թոքմաջյանը հրաժարվեց պատասխանել, նշելով որ ժամանակը ցույց կտա. «Ես հիմա ինչ էլ ասեմ սուբյեկտիվ կլինի»:



Մենք էլ հետաքրքրվեցինք, ավագանու այսօրվա նիստում քննարկված հարցերի վերաբերյալ իր կարծիքը. «Գնահատականը հետևյալն է, իրավական որոշում է ընդունվել, և հասարակության կարծիքը տվյալ դեպքում քվեարկությամբ է որոշովում»: Իսկապե՞ս կարծում եք, որ այն ինչ ընդունվեց ավագանու որոշման մեջ հասարակության կարծքին էր. «Ես կարծում եմ, որ ավելի լավ բան մարդկությունը չի հնարել, քան ներկայացուցիչների միջոցով կարծիք արտահայտելը: Դա դեմոկրատիայի հիմքն է, հնարավոր չի գնահատական տալ որևէ կարծիքի սոցիալական ցանցում, կամ որևէ այլ տեղ, թե դա ինչ տեսակարար կշիռ ունի: Տեսակարար կշիռ ունի ժողովրդի քվեով ձևավորված կառույցը, որը տվյալ դեպքում ավագանին է, որը իր քվեարկությամբ որոշումներ է ընդունում».- եզրափակեց Հովհաննես Թոքմաջյանը: