Դդումը խոլեստերինի դեմ

Դդումը խոլեստերինի դեմ

Դդումը իսկական պահեստ է օգտակար նյութերի, նրանում կան գրեթե բոլոր վիտամինները և միկրոէլեմենտները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին` А, Е, С, D, К, PP, F, В խմբի վիտամիններ, երկաթ, կալցիում, կալիում, մագնիում, ֆտոր, ցինկ, յոդ: Բացի այդ դդմի մեջ կան սպիտակուցներ, ճարպեր, գլյուկոզա, բարդ ածխաջրեր, բջջանյութ, պեկտին: Այն գերազանցում է գազարը կարոտինի պարունակությամբ, իսկ ամինոթթուների պարունակությամբ կարող է մրցել հավկիթի հետ: Այս ամենի հետ այն ցածր կալորիական է 22 կկալ 100 գր.ին: Այն ունի մի շարք օգտակար հատկություններ: Դուրս է բերում օրգանիզմից ավելորդ հեղուկը, խոլեստերինը և տոքսինները, բարձրացնում է իմունիտետը, խթանում է աղիքների աշխատանքը, իջեցնում է թթվայնությունը, օգնում է յուրացնել դժվարամարս սնունդը, բարենպաստ է ազդում նյարդային համակարգի վրա, հանգստացնում է, ակտիվացնում ուշադրությունը, լավացնում քունը: Դդմի կանոնավոր օգտագործումը լավացնում է մաշկի գույնը, ամրացնում է մազերը և եղունգները: Արտաքին օգտագործման դեպքում այն օգնում է ազատվել կնճիռներից: Սակայն դդում օգտագործել ոչ բոլորին է խորհուրդ տրվում: Այն չի կարելի օգտագործել նրանց, ովքեր ունեն գաստրիտ` ցածր թթվայնությամբ, աղիքային կոլիկա, առաջին տիպի շաքարային դիաբետ: Այն ավելի օգտակար է հում վիճակում, սակայն քիչ են տուժում օգտակար նյութերը նաև եփելիս: