Հայտնի է 2015 թ. Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրը

Հայտնի է 2015 թ. Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրը

2015 թ. Խաղաղության նոբելյան մրցանակը բաժին է հասել Թունիսում ազգային երկխոսության «կվարտետին»: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն: 



Հաղթողների անուները հրապարակել է Նորվեգիայի նոբելյան հանձնախմբի նախագահ Կասի Կուլլման Ֆիվեն:



Թունիսում ազգային երկխոսության «կվարտետը» կազմավորվել է 2013-ին, երկրում մի այնպիսի անցումային պահի,երբ ժողովրդավարական արժեքները սպառնալիքի տակ էին՝ կապված երկրում քաղաքական ճգնաժամի և զանգվածային հուզումների ու բախումների հետ:



Ընդհանուր առմամբ, Նորվեգիայի նոբելյան հանձնախումբը դիտարկել էր 273 թեկնաուների, որոնց թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը:
Hraparak.am-ի կողմից հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իր ընտրությունն անելիս Նորվեգիայի նոբելյան հանձնախումբը նախապատվությունը տալիս է ոչ թե անհատի, այլ՝ կազմակերպության: