19-ամյա զինվորը ուշագնաց է եղել. նոր մանրամասներ

19-ամյա զինվորը ուշագնաց է եղել. նոր մանրամասներ

Վանաձորի զորամասերից մեկում հոկտեմբերի 8-ին թունավորման դեպք է գրանցվել: Hraparak.am-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ ժամը 16:00-ի սահմաններում սննդային թունավորման նախանշաններով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա զինծառայող Վահան Մովսիսյանը:



Բժիշկները պարզել են, որ զինծառայողը թունավորվել է քացախաթթվի մեծ չափաբաժին օգտագործելուց:



Զինվորին Վանաձորի բժշկական կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Արարատ քաղաքի զինվորական հոսպիտալ: Բժիշկները Վահանի վիճակը գնահատել են ծանր։ 



Կենտրոնական Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն էլ տեղեկացրեց. «Զինվորի ուշքը գնացել է տեղափոխել ենք հիվանդանոց, որևէ արտառոց բան այստեղ չկա, իսկ ուշագնաց կարող է լինել ֆիզիզկական, բարեհոգեբանաական վիճակի պատճառով և վերջիվերջո փոփոխական եղանակը կարող է պատճառ դառնալ, որ տղայի ինքազգացողւոյթունը վատանա»: