Թուրքիան զինվորներ է ուղարկում Հայաստան

Թուրքիան  զինվորներ է ուղարկում Հայաստան

Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող և փակ սահմաններ ունեցող Թուրքիան միջազգային համաձայնագրի շրջանակում Հայաստան զինվորներ է ուղարկելու։

Թուրք զինվորների՝ Հայաստան ուղարկվելու մասին հայտարարել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Զինծառայողները Հայաստան են գալու Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում։

Նրանք Հայաստանում մնալու են 3 օր՝ հոկտեմբերի 11-14-ը։

«Թուրքական վերահսկող խմբի կազմում ներառվելու է զինծառայող նաև Սլովակիայից։ Հոկտեմբերի 14-ին խումբը կվերադառնա Թուրքիա»,-ասված է հաղորդագրության մեջ։