Աշխարհում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը նվազել է. զեկույց

Աշխարհում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը նվազել է. զեկույց

Աշխատանքի միջազգային գործակալության հրապարակած վերջին զեկույցում նշվում է, որ ողջ աշխարհում 15-24 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը նվազել է, սակայն այն դեռևս մնում է մինչճգնաժամայինից բարձր և որոշ ժամանակ անց կրկին կաճի: Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն:



Կազմակերպության տվյալներով՝ գործազրկության մակարդակն ազդում է ոչ միայն երկրում տնտեսական աճի վրա, այլև ազգի առողջության, քաղաքացիական անկարգությունների հնարավորության և երջանկության ընդհանուր մակարդակի վրա։
Համաձայն զեկույցում ներկայացված վիճակագրության՝ 15-24 տարեկան գործազուրկների թիվը 2014-ին կազմել է 73.3 մլն: Դա ցածր է 2009-ին գրանցված 76.6 միլիոնի պիկային ցուցանիշից, սակայն բարձր 2007-ի մինչճգնաժամային 70.5 միլիոնից։ Երիտասարդների շարքում գործազրկության մակարդակը նվազում է հարուստ երկրներում։



Աշխարհում գործազուրկ երիտասարդների միջին թիվը վերջին 3 տարիներին մնացել է 13 տոկոսի մակարդակի վրա, սակայն այս տարի կազմակերպությունը սպասում է մինչև 13.1 տոկոսի աճ, իսկ 2018-ին՝ մինչև 13.2 տոկոսի։
Գործազրկության ամենաբարձր՝ մոտ 45 տոկոս մակարդակ է գրանցվել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում աղջիկների շրջանում։ Զարգացած տնտեսություններում և ԵՄ-ում գործազրկության ընդհանուր մակարդակը կազմել է 18 տոկոս, սակայն 2015-ին կանխատեսվում է արդեն 16.2 տոկոս մակարդակ և կշարունակի նվազել։