Խուզից հետո «շուշաթրաշ են անելու»

Խուզից հետո «շուշաթրաշ  են անելու»

Տեսե՞լ եք՝ ոչխարին ոնց են խուզում: Երբ մկրատի տակից դուրս են գալիս, փորիցդ բռնի ու ծիծաղի:



Պատկերացնում եմ, թե մեր խուզված վիճակի վրա ո՜նց են քրքջում մեզ խուզողները:



Բայց վերջերս մեզ խուզողները «աչքս մտան»: Առավել ևս մեր վարչապետը, որ որոշել է ստանդարտ, բոլորին «չլդրախուզի»:



Պարզվում է, որ մենք դեռ կարգին գանգուրներ, ոսկե գեղմ ունենք ու աշնանային նստաշրջանի առաջին իսկ քառօրյայի օրակարգում «նոր արտոնագրային խուզ է նախատեսվում»: Խուզի առավելությունն այն է, որ մորեմերկ են դարձնում, բացում են մաշկը, որ մաշկի վրա զգանք խուզի քնքշությունը՝ զեփյուռի, հովի կամ հովիկի տեսքով:



Խուզման տակ են ընկնում կոշկակարները, դերձակները, գլխարկագործները, գորգագործները, հյուսները, կահույքագործները, բիժուտերիա պատրաստողները… բոլորը, բոլորը… անգամ թամադաները:



Խուզից հետո եթե մեկի վրա մի փոքրիկ բուրդ կամ մազիկ մնաց, «ածելի են քաշելու ու շուշաթրաշ անեն»: Հունվարի 1-ից հետո բոլորս պիտի լինենք ողորկ…



Հասմիկ Բաբաջանյան