Հալեպում հայեր են զոհվել

Հալեպում հայեր են զոհվել

Հալեպի Նոր Գեղի «Քաբրի»-ին կից թաղամասերի հրթիռակոծման հետևանքով հայեր են զոհվել: Կա նաև մեկ վիրավոր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:



Հայտնի է զոհվածների և վիրավորի անունները: Հրթիռակոծության հետևանքով զոհվել են 1956թ. ծնված Վերա Կիրակոսյան-Կենտիմյանը և նրա որդին՝ 1985թ. ծնված Հարություն Կենտիմյանը: Վիրավորվել է Դավիթ Տեր-Ներսիսյանը:



Զոհերի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում: