Եվրոպական բարեկեցության ամենատարբեր հետևանքները. հետազոտություն

Եվրոպական բարեկեցության ամենատարբեր հետևանքները. հետազոտություն

Բրիտանացի հետազոտողների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միջին վիճակագրական եվրոպացին ամեն տարի դեն է նետում մոտ 123 կգ մթերք կամ գնված սննդամթերքի 16 տոկոսը։ Այդ մասին հաղորդում է «korrespondent.net»-ը:
Հետազոտությունն անցկացվել է 6 երկրներից ստացված տվյալների հիման վրա՝ Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Դանիա, Ֆինլանդիա, Գերմանիա և Ռումինիա:
Մասնագետները նշում են, որ այս միտումը հանգեցնում է շրջակա միջավայրի զգալի աղտոտման։ Հետազոտողները նշում են, որ նույնիսկ դեն նետվող սննդի ամենափոքր քանակությունը, ինչը քաշով համեմատելի է օրական մեկ մարդու կողմից դեն նետվող 1 խնձորի հետ, ընդհանուր առմամբ ԵՄ բոլոր բնակիչների համար տարեկան կկազմի 22 մլն տոննա:
Վերլուծաբանները կարծում են, որ դեն նետվող մթերքի 80 տոկոսը, այսինքն՝ 97 կգ-ն միանգամայն պիտանի է օգտագործման համար։ Ըստ վերլուծաբանների` անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել բնակչության շրջանում գնումների ավելի մանրամասն պլանավորման վերաբերյալ։