Սուրճի է հրավիրում Hello Kitty-ն

Սուրճի է հրավիրում Hello Kitty-ն

Հարավային Կորեայում ոճային ինքնատիպ լուծումներով սրճարանների կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, ինչը վկայում է, որ բնակիչները սուրճի իսկական սիրահար են: Դրանցից մեկն էլ Hello Kitty-ի թեմայով կահավորված այս ուրախ սրճարանն է: Այստեղ, թե ինտերիերը և թե ըմպելիքներն ու աղանդերը վարդագույն են՝ հայտնի ու սիրված փիսիկի ուրվագծով ձևավորված:



Ի դեպ, կորեացիները լուսանկարվել շատ են սիրում, և այս սրճարանը հրաշալի վայր է ինչպես համեղ սուրճ և քաղցրավենիք վայելելու, այնպես էլ գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար: 



Բարի լույս սիրելի ընթերցողներ, վայելեք սուրճը «Հրապարակի» հետ: Ձեզ գունագեղ օր ենք մաղթում: