Մարզային դատախազների աշխատավարձը բարձրացնող նախագիծն ընդունվեց

Մարզային դատախազների աշխատավարձը բարձրացնող նախագիծն ընդունվեց

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։ Սրանով առաջարկվում է բարձրացնել մարզային դատախազների աշխատավարձերը։ Այս նախագիծը երեկ բուռն քննադատությունների առիթ տվեց ոչ իշխանական պատգամավորների կողմից, այդուհանդերձ, կառավարությունը նախագիծը հետ չտարավ, և ԱԺ-ի իշխող մեծամասնությունը որոշեց կողմ քվեարկել դրան։



Նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 8 պատգամավոր:



Օրենքի նախագծով առաջարկվում է մարզի դատախազների, ինչպես նաև կայազորի զինվորական դատախազի աշխատավարձերի համար սահմանված 7.5 գործակիցը բարձրացնել և դարձնել 8: Գործակիցների փոփոխության հիմքը հանդիսանում է նույն օրենքով հետապնդվող նպատակները՝ համահունչությունն ըստ հերթականության: Վճռաբեկ դատարան-գլխավոր դատախազ համահունչությունը կարգավորված է, մինչդեռ գործող կարգավորումներով այն գործակիցների որոշակի շեղումներով համահունչ չէ քննչական ծառայության հատուկ ծառայողների աշխատակիցների գործակիցների հետ:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ