Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը

Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը

Գերմանիայում 96 տարեկան հասակում մահացել է նախկին դաշնային կանցլեր Հելմուտ Շմիդտը: Այդ մասին հաղորդում է «euromag.ru»-ն՝ հղում անելով «Bild»-ին: Նշվում է, որ նրա մահվան պատճառ դարձել են վերջերս արված վիրահատությանը հաջորդած բարդությունները:



Շմիդտը եղել է Արևմտյան Գերմանիայի դանային կանցլեր 1974 – 1982 թթ.: Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա հասցրել է զբաղեցրել ֆինանսների,էկոնոմիկայի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնները:



Իր կանցլեր եղած տարիներին նա հետևողականորեն վարում էր լիցքաթափման քաղաքականություն և լավ հարաբերություններ էր պահպանում այդ ժամանակվա ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի հետ: